Մեքսիկացի դարպասապահ Գիլյերմո Օչոան ցանկություն է հայտնել մասնակցելու իր կարիերայի 6-րդ աշխարհի առաջնությանը:
«Իմ ողջ կարիերայի ընթացքում ես միշտ փորձել եմ օրինակ ծառայել հատկապես երիտասարդ խաղացողների համար:
Կարևոր չէ ես հիմա դրական պահ եմ ապրում, թե բացասական, պիտի պրոֆեսիոնալ մնամ: Հենց այս բնավորության շնորհիվ էլ հույս ունեմ խաղալ իմ 6-րդ աշխարհի առաջնությանը»,- Օչոայի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան: