Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Անխել դի Մարիայի կինը՝ Խորխելինա Կարդոսոն, պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Ադիլ Ռամիի՝ արգենտինացի ֆուտոլիստի հասցեին ուղղված խոսքերին։
«Անխելը կարող է սովորեցնել քեզ, թե ինչպես լացել, ճիշտ վերաբերմունք ցույց տալ կանանց և գոլեր խփել եզրափակիչներում»,- գրել է Կարդոսոն իր սոցիալական ցանցում:
Դի Մարիայի և Ռամիի միջև կոնֆլիկտը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիացին Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին անվանեց «ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականքը», իսկ արգենտինացի հարձակվողը պաշտպանեց իր գործընկերոջը հավաքականում, դիմելով Ռամիին՝ «Մարտինեսն աշխարհի լավագույն դարպասապահն է: Ուրիշ տեղ լաց եղիր»։ Ռամին պատասխանեց՝ «Ինձ կսովորեցնե՞ս, Անխել»:
Դի Մարիայի կինն այս գրառումով հավանաբար ակնարկել է Ռամիի հարաբերությունները դերասանուհի Պամելա Անդերսոնի հետ, որն ավարտվել է նրանով, որ Պամելան ֆրանսիացուն հրեշ էր անվանել։