Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվել է արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7 միավոր և զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանն (38-րդ տեղ) ու Սուսաննա Գաբոյանը (42-րդ տեղ) վաստակել են 6-ական միավոր։ Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 49-րդն է։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Ժոնգիյ Տանը՝ 8,5 միավորով։
Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։