Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնել է Ավստրալիա և այսօր անցկացրել իր առաջին մարզումը։
Մեծ սաղավարտի 21-ակի հաղթողը աշխատել է Ադելաիդայի կորտում։
Հունվարին Ջոկովիչին արտաքսեցին Ավստրալիայից և արգելեցին մուտքը երեք տարով: Դա տեղի էր ունեցել մայրցամաքի այցելուների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր պահանջը շրջանցելու համար։
Այս տարվա նոյեմբերին 35-ամյա թենիսիստից վիզայի արգելքը հանվեց։