Արգենտինայի և «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», «Ատլետիկոյում» կամ «Արսենալում», ըստ լրագրող Գաստոն Էդուլի:
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի կիսապաշտպանի նկատմամբ թոփ-ակումբների հետաքրքրությունն առաջացել է 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում նրա ելույթից հետո։ Մակալիսթերը մասնակցել է Աշխարհի առաջնության վեց խաղերի՝ խփելով մեկ գոլ և կատարելով գոլային փոխանցում։
24-ամյա կիսապաշտպանը «Բրայթոնում» է հանդես գալիս 2020 թվականի հունվարից, իսկ անգլիական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Մակալիսթերը «Բրայթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: