«Տորինոն» կարող է ձեռք բերել «Հոֆենհայմի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անդրեյ Կրամարիչին, հայտնում է Torino Granata-ն:
31-ամյա խորվաթ ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի եկել գերմանական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
Կրամարիչի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Տորինոն» է։ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Կրամարիչը 7 հանդիպում է անցկացրել, խփել երկու գոլ և նվաճել բրոնզե մեդալ։
Այս մրցաշրջանում Անդրեյ Կրամարիչը Բունդեսլիգայում 14 հանդիպում է անցկացրել «Հոֆենհայմի» կազմում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: