Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 25-ամյա ֆրանսիացին հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում: Սակայն նշվում է, որ նրան ձեռք բերելու համար միլանյան ակումբը պետք է վաճառի իր խաղացողներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թյուրամի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը:
Ֆրանսիացին «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից: