«Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆել Լեուն նշել է ամենակոշտ պաշտպաններին, որոնց դեմ երբևէ խաղացել է:
«Ընդհանուր առմամբ, հեշտ չէ խաղալ յուրաքանչյուր պաշտպանի դեմ: Նրանցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է իր ոլորտում և օրեցօր աճում է։ Բայց, եթե ինչ-որ մեկին առանձնացնեն՝ Պեպեն ու Տիագո Սիլվան։ Նրանք անհավանական ֆուտբոլիստներ են»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
23-ամյա պորտուգալացին «Միլանում» է հանդես գալիս 2019 թվականի օգոստոսից և այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: