«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնության մասին։
«Սա այնքան էլ այն առաջնությունը չէր, որին ես սպասում էի: Կոճիս հետ կապված խնդիրներ ունեի, բայց շատ բան արեցի, որ թիմը հասնի Կատար, օգնեցի թիմակիցներիս, և մեր վերջնական հաղթանակը մեծ հաճույք պատճառեց ինձ և իմ ընտանիքին»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային և 36 տարի անց նվաճեց աշխարհի գավաթը։