Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը ներկայացրել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Թիմի կազմում ընդգրկված էին նաև Կուրտուայի թիմակից և ներկայիս «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն։
Ամբողջությամբ խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիա, Ռեալ Մադրիդ)
Պաշտպաններ՝ Կայլ Ուոքեր (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկ (Նիդեռլանդներ, «Լիվերպուլ»), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, ՌԲ Լայպցիգ), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, «Միլան»):
Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, Ռեալ Մադրիդ), Կազեմիրո (Բրազիլիա, Մանչեսթեր Յունայթեդ), Կևին Դե Բրույնե (Բելգիա, Մանչեսթեր Սիթի)։
Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ), Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ):
Հատկանշական է, որ ակումբներից ամենաշատ ներկայացուցչությունն ունի Մադրիդի «Ռեալը», իսկ ազգային հավաքականներից՝ Ֆրանսիան։