«Լիդսի» դարպասապահ Իլան Մելյեն հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը
Մյունխենյան ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել դարպասապահի գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։ «Բավարիան» փոխարինող է փնտրում Մանուել Նոյերին, որը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը:
Մելյեն անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահներից էր սեյվերի քանակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի տրանսֆերը։