«Մաքաբիի» (Թել Ավիվ) գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը կարող է գլխավորել «Կրասնոդարը»։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։
Նշվում է, որ 45-ամյա սերբ մասնագետին առաջարկվել է 1 միլիոն եվրոն գերազանցող աշխատավարձ։ Լրագրող Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ մարզչի հետ արդեն պայմանավորվել են, նրա նշանակման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։
Իվիչը նախկինում աշխատել է «Մաքաբիում» 2018-ից 2020 թվականներին: Նա թիմի հետ երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն (2018/19, 2019/20)։ Նա այս ամառ վերադարձավ «Մաքաբի»: Սերբ մասնագետը մարզել է նաև անգլիական «Ուոթֆորդը» և հունական ՊԱՕԿ-ը:
17 տուրից հետո կրասնոդարյան ակումբը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Թիմն այս պահին մարզում է Ալեքսանդր Ստորոժուկը։