Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո դաջվածք է արել մրցաշարի գլխավոր գավաթի պատկերով։
Եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3, իսկ 11 մետրանոց հարվածաշարում Ալբիսելեստեի ֆուտբոլիստները հաղթել են՝ 4:2: Ինքը՝ Դի Մարիան, դարձել է իր թիմի գոլերից մեկի հեղինակ։