«Կալյարիի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդինյո Ռանիերին։
71-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականի հունիսը։ Հետաքրքիր է, որ Ռանիերին այս թիմում աշխատել է 1988-ից 1991 թվականներին։
Այն ժամանակ մարզիչը հասավ պատմական հաջողությունների՝ երկու մրցաշրջանի ընթացքում ակումբը բարձրացել է էլիտար դիվիզիոն։
Ռանիերին առանց աշխատանքի է 2022 թվականի հունվարից։ Մարզչի վերջին աշխատավայրն անգլիական «Ուոթֆորդն» էր։