«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստվում է մերժել Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 59-ամյա մասնագետն այս պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը մոտ է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը մերժելուն, հայտնում է Sky Sport Italia-ն։
Հաղորդվում է, որ Ժոզեն ցանկանում է կենտրոնանալ միայն «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքի վրա։ Պորտուգալացու պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
«Ռոման» 15 խաղում վաստակել է 27 միավոր և 2022/2023 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրվում է նաև Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան։