«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան որոշել է շարունակել հանդես գալ Արգենտինայի հավաքականում: Այս մասին հաղորդում է ինսայդեր Գաստոն Էդուլը:
Նշվում է, որ նրա որոշումը կապված է ԱԱ-2022-ուն հաջող ելույթների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են բրազիլական ու հյուսիսամերիկյան ակումբներ: Նրան հրավիրում են նաև ԱՄԷ-ի ակումբները: