«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է իսպանացի կիսապաշտպան Իսկոյի՝ իր թիմից հեռանալու մասին.
«Իսկոն հիանալի տղա է, և ես նրան ամենայն բարիք եմ մաղթում: Մենք բաց ենք թողնում մեծ տաղանդ ունեցող խաղացողին: Բայց նա չարդարացրեց ակումբի սպասելիքները»,- Սամպաոլի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսկոն նախորդ ամառ դարձավ «Սևիլիայի» խաղացող։ Ընդհանուր առմամբ, 30-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։