«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին։
«Ռոնալդուն չի փոխվել, նա միշտ այդպիսին է եղել, եւ բոլորը դա գիտեին։ Եվ այդպես է ստացվում ֆուտբոլում: Երբ մարզիչը որոշում է կայացնում, մտածում է, թե արդյոք կարող է տանել դրա հետևանքները։ Յուրաքանչյուր մարզիչ խաղացողից մի բան է ուզում՝ ավելի շատ օգուտ, ավելի քիչ աղմուկ: Այսքանը: Երբ ամեն ինչ գնում է աղմուկի ուղղությամբ, ժամանակն է հեռանալ»,- Կարագերին մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախորդ ամիս հեռացավ մանչեսթերյան թիմից սկանդալային հարցազրույցից հետո։