Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան պայմանագիր է կնքել իտալական «Սալերնիտանայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա Օչոան միացել է «Սալերնիտանային» ազատ գործակալի կարգիճակով։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Նախկինում Գիլյերմո Օչոան հանդես է եկել «Ամերիկայի», «Այաչոյի», «Գրանադայի», «Մալագայի» և «Ստանդարտի» կազմում։ Մեքսիկայի հավաքականի կազմում նա անցկացրել է 135 հանդիպում:
15 տուրից հետո Սալերնիտանան Իտալիայի Ա Սերիայի աղյուսակում 12-րդ տեղում է։