Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ մինչև դեկտեմբերի վերջ, հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիր կնքելուն, քանի որ չի կարողացել հարմար տարբերակ գտնել Եվրոպայում։
Նշվում է, որ Ռոնալդուն առաջարկ ուներ Կատարից, սակայն այս առաջարկի ֆինանսական պայմաններն ավելի վատն էին, քան «Ալ-Նասրինը»։
Նոյեմբերին Ռոնալդուն խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ներկայումս ազատ գործակալ է։