Էմիլիանո Մարտինեսը խոսել է Օրելյեն Չուամենիի մասին, որն աշխարհի առաջնության եզրափակիչում վրիպեց հետխաղային 11 մետրանոցն իրացնելու ժամանակ։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը, ինչպես Կինգսլի Կոմանը, չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը։ Արգենտինան 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց Ֆրանսիային և դարձավ աշխարհի չեմպիոն:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում հաղթելուց հետո «Ասթոն Վիլլայի» դարպասապահը ժամանել է իր հայրենի քաղաք՝ Մար դել Պլատա։ Այնտեղ նրան դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ։
Խոսելով նրանցից մեկի հետ՝ Մարտինեսը հետևյալն է ասել Չուամենիի մասին. «Ես գիտեի, որ տղան նյարդայնանալու է և լարված է լինելու: Ես փորձեցի նրան հոգեպես հաղթել, և նա վրիպեց։ Նա ձախողվեց»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Footmercato-ն:
Նշենք, որ Չուամենիի հարվածից առաջ դարպասապահը վերցրել է գնդակն ու այն հեռացել դեպի դարպասը։ Մրցավար Շիմոն Մարցինյակը և ֆրանսիացի ֆուտբոլիստը սպասում ել, որ Մարտինեսը հանձնի գնդակը, սակայն դարպասապահը այն նետել է տուգանայինի անկյունը՝ ստիպելով Չուամենիին վերցնել այն։