Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Հաստատված կարգի համաձայն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողներն ընտրվում են ԶԼՄ-ների և Fastex ՀՊԼ 2022-2023թթ. մրցաշրջանի մասնակից ակումբների մեկական ներկայացուցիչների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը18։00-ին։
ArmSport-ն իր ընթերցողներին ևս առաջարկում է մասնակցել քվեարկությանը, որն իհարկե անվանակարգերի քվեարկության արդյունքների վրա ազդել չի կարող, բայց հնարավորություն կտա համեմատելու մասնագիտական հանրության և ֆուտբոլասերների կատարած ընտրությունը:
[yop_poll id=”13″]
[yop_poll id=”14″]