Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին այս ամառ կարող էր հայտնվել «Միլանում», հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ էին վարում ֆրանսիացու հետ, սակայն ի վերջո նրա փոխարեն ընտրվեց Դիվոկ Օրիգին, ով այդ ժամանակ ազատ գործակալ էր։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մուանին դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Մուանին դարձել է ԱԱ-2022-ի արծաթե մեդալակիր։