«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ «Ման Սիթիում» անցկացրած համատեղ աշխատանքի մասին։
«Մի անգամ Պեպը շատ հստակ ինձ ասաց․ «Այն օրը, երբ ես կգամ Անգլիա, ուզում եմ իրականացնել երազանքս ու անել այն, ինչ արել եմ Բարսելոնայում։ Բայց միայն այդ լիգայում, որտեղ բոլորն ասում են, որ դա անհնար է։ Եվ կցանկանայի, որ դու քո աջակցությամբ ու փորձով օգնեիր ինձ իրականացնել այդ երազանքը։»
Ստիպված էինք շատ բան փոխել ակումբում։ Պիտի հասկանայինք անգլիական ֆուտբոլի մշակույթը, ինչպես են գործում մրցավարները, ինչպես են աշխատում ԶԼՄ-ները։ Շատ բաներ կային, որոնցով Պեպը հետաքրքրվում էր։ Որոշ բաներ մենք պատրաստվում էինք անմիջապես հերքել, քանի որ դա հակասում է անգլիական ֆուտբոլի մշակույթին, և որոշակի ժամանակ պահանջվեց այդ պատը քանդելու համար: Բայց երբ կյանքումդ նման մարդ կա, այդպես վճռական, այդպես պարզ, այդպես կենտրոնացած ու նման ուժեղ համոզմունքներով, դու պատրաստ ես մեռնել հանուն նրա։
Վերակառուցումը որոշակի ժամանակ խլեց։ Առաջին տարին հեշտ չէր, բայց կարծում եմ, որ այն գործընթացը, որը մենք սկսեցինք, դերերը, որոնք ունեինք և մարզչական շտաբի հստակությունը, օգնեցին մեզ անհրաժեշտ հիմքերը դնել»,- Արտետայի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։