«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի ներկայիս կազմի մասին։
«Թիմն ավելի լավ է խաղում, երբ Լևանդովսկին կազմում է, և նա պատճառներից մեկն է, թե ինչու են երկրպագուները պարբերաբար մարզադաշտ վերադառնում։ Նա պատասխանատու է, լուրջ, հիանալի մարդ է, որին մարդիկ գնահատում են։ Ժյուլ Կունդեն նոր է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակչին։ Մնացած բոլորից ևս գոհ եմ։
Մենք նաև Պեդրիի ու Գավիի պես կարևոր խաղացողներ ունենք, որոնք շատ երիտասարդ են, բայց լիարժեք պատրաստ են հիմնական կազմում խաղալուն, և նրանց կողքին ընտանեկան մթնոլորտ է տիրում։ Ֆրենկի դե Յոնգը ևս մեկ տաղանդավոր խաղացող է ու ի ծնե լիդեր։ Մենք յուրաքանչյուր դիրքում կարևոր խաղացողներ ունենք։ Մենք նախորդ ամառ քրտնաջան աշխատում էինք թիմ ստեղծելու ուղղությամբ, և ոչ մի նշան չկար, որ մի բան այն չէինք անում, երբ այդքան նոր խաղացողների էինք ձեռք բերում»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։