«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ներկայիս ֆինանսական վիճակի մասին:
«Շատ ծանր վիճակում էինք և ստիպված եղանք պարտքի վերակառուցման համար վերցնել 600 մլն եվրո։ Հիմա մեր պարտքերը վերահսկվում են, և մեր սեփական կապիտալը դրական բալանս ունի, սա շատ կարևոր է։ Աշխատավարձերի խնդրով նույնպես զբաղվում ենք։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել։
Այն լծակները, որոնք մենք օգտագործեցինք ամառվա ընթացքում, օգնեցին մեզ ավելի ուժեղ թիմ կառուցել: Մենք վերականգնում ենք մեր հեղինակությունը ֆուտբոլային աշխարհում։ Սուպերլիգայի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց դեռ չենք արել այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։