Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մենեջեր Ռիկարդո Ռեգուֆեն բանակցություններ է վարել Ալ-Նասր ակումբի ներկայացուցիչների հետ։
Ֆուտբոլիստի մենեջերը հանդիպել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարության հետ։ Նշվում է, որ բանակցությունները հաջող են ընթանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և ՄՅՈւ-ն խզել են պայմանագիրը նոյեմբերի վերջին։