Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ հարձակվող Մատեուշ Կունյան մոտ է թիմից հեռանալուն։
Հիշեցնենք, որ բրազիլացին 50 միլիոն եվրոյի դիմաց շուտով պետք է միանա անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
«Ճիշտ է, Կունյան հեռանալու շեմին է: Նա գրեթե պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում Կունյային նաև կապում էին Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու հետ, սակայն արդուքնում լոնդոնցիները հրաժարվեցին գնել բրազիլացու տրանսֆերը։