Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում վաստակած ողջ մրցանակային գումարը կուղարկեն իրենց երկրի կարիքավոր ընտանիքներին օգնելու համար։
Մարոկկացիները աշխարհի առաջնությունում իրենց ելույթի համար վաստակել են մոտ 25 միլիոն դոլար, հայտնում է AP-ն:
2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը՝ դառնալով աֆրիկյան առաջին երկիրը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Մրցաշարի չեմպիոնը դարձավ Արգենտինայի հավաքականը՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։