«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Միլանը» այն թիմը չէր, որը պետք է հաղթեր առաջնությունը, երբ եկավ Զլատանը։ Նա բավականաչափ խելացի էր՝ իմանալու, թե երբ պետք է միջամտի գործընթացին: Զլատանը մեզ համար միայն դրական է. Նա երբեք բավարարված չէ ֆուտբոլից, սա միշտ եղել է նրա մտածելակերպն ու ուժը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ Sky Sport Italia-ն հայտնել էր, որ 41-ամյա շվեդը ակնկալում է խաղադաշտ վերադառնալ հունվարի վերջին։
2022/23 մրցաշրջանում Իբրահիմովիչը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ նա ապաքինվում է ծնկի վնասվածքից։ Մայիսին հարձակվողը վիրահատության էր ենթարկվել։