ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել էին հայրենիք։
Ավելի քան 3 միլիոն մարդ դուրս է եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ՝ սպասելով չեմպիոնական շքերթին։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։
«Ավելի քան 3 միլիոն երկրպագու կաթվածահար է արել քաղաքը, իսկ ազգային հավաքականի հետ ավտոբուսի երթուղին անընդհատ փոփոխվել է»։