«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Արրիգո Սակկին խոսել է աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո իր հույզերի մասին։ Նա խոստովանել է, որ լաց է եղել, երբ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին բարձրացրել է գավաթը։
«Երբ Մեսսին բարձրացրեց Աշխարհի գավաթը, խոստովանում եմ, որ լաց եմ եղել: Ես այդ պահին մտածում էի նրա ողջ կարիերայի, նրա բոլոր գավաթների մասին և այն մասին, թե որքան ժամանակ նա չկարողացավ կոտրել աշխարհի առաջնությունների անեծքը։ Նա միշտ գտնվում էր Մարադոնայի ստվերում և անընդհատ ինչ-որ բան պետք է ապացուցեր։ Եվ այն, որ Մեսսին չէր հաջողվում պարգևել այն ուրախությունը, որ կարողացել էր տալ Մարադոնան, ճնշում էր նրան։ Բայց հիմա նրա ոտքերի տակ է ամբողջ Արգենտինան»,- Սակիի խոսքն է մեջբերել pianetamilan.it-ը։