Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղի ընդմիջմանը։
Առաջին խաղակեսից հետո ֆրանսիացիները պարտվում էին 0։2 հաշվով։ Իր մոտիվացիոն խոսքում հարձակվողն ասել է, որ աշխարհի առաջնության եզրափակիչը համարում է կյանքի հանդիպում։
«Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա ամբողջ կյանքի հանդիպումն է: Մենք վերադառնում ենք խաղադաշտ և այլևս թույլ չենք տալիս մրցակցին այդպես խաղալ. սա հիմարություն է։ Կամ մենք դուրս ենք գալիս և տալիս ամեն ինչ՝ հաղթելով մենապայքարներում, կամ պետք է այլ բան անել: Տղաներ աշխարհի առաջնության եզրափակիչն է: Մենք կարող ենք վերադառնալ խաղի! Սա չորս տարին մեկ է լինում»,-ասել է Մբապպեն:
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։ Այս հանդիպմանը Մեսսին երկու գոլ խփեց, իսկ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Արգենտինացին ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող, իսկ ֆրանսիացին դարձել է ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։