Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը, ով վերջերս հարցազրույց է վերցրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ասել է, որ Դիեգո Մարադոնային համարում է Արգենտինայի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Բուենոս Այրեսի բնակչությունը 15 միլիոն մարդ է։ Նրանցից միայն չորսն են դուրս եկել դիմավորելու Մեսսիին։
Մնացած 11 միլիոնը մնացին տանը, քանի որ, ինչպես ես, նրանք կարծում են, որ Մարադոնան դեռ լավագույն արգենտինացի խաղացողն է»,-գրել է Մորգանն իր սոցցանցում։
Դեկտեմբերի 18-ին Արգենտինան ԱԱ-ի եզրափակչում հաղթեց Ֆրանսիային՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը։