«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2022-ում հաղթելու մասին։
«Մեսսին արժանի է դրան։ Նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, պատմական արդարությունը տեղի ունեցավ։
Մենք երջանիկ կլինեինք, եթե մեր խաղացողները՝ Կունդեն և Դեմբելեն հաղթեին աշխարհի առաջնությունը, բայց, կարծում եմ, որ Մեսսիի կարիերան պիտի պսակվեր աշխարհի առաջնության հաղթանակով, նրանով, ինչին նա այդքան երկար ձգտում էր։ Մենք՝ Մեսսիին բոլոր սիրողներս, ուզում էինք դա, ու շնորհակալ ենք նրան այն ամենի համար, ինչ արել է մեզ համար»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։