Հայտնի է դարձել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ անգլիական թոփ-ակումբների հետաքրքրվածության մասին։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ «Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Վլահովիչի ծառայություններով՝ չնայած նրան, որ ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել էր «զինագործներին» և տեղափոխվել «Յուվենտուս»։
Ըստ աղբյուրի՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Չելսին» և ՄՅՈՒ-ն։ Ֆուտբոլիստի գործակալն ասել է, որ «ոչինչ չի բացառում» ու հայտնել է, որ բաց է ցանկացած առաջարկության համար։ «Յուվենտուսը» մտադիր չէ բաժանվել հարձակվողից ու կդիտարկի միայն 90 մլն եվրոյից ավելի գումար պարունակող առաջարկները։