«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է՝ ինչպես է գումար վաստակել ԱԱ-2022-ի ժամանակ։
Արգենտինացին սոցցանցերում սքրինշոթ է տեղադրել, որ դեռ նոյեմբերի 17-ին 1001 դոլոար խաղադրույք էր արել, որ Լիոնել Մեսսին կդառնա աշխարհի 2022 թվականի առաջնության լավագույն խաղացող։
«Միայն հիմա հիշեցի այս մասին»,- գրել է Ագուերոն։
Շահումը կազմել է 8264 դոլար։