«Ամերիկայի» և Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն։
Իտալացի հայտնի լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ 37-ամյա դարպասապահը դեկտեմբերի 22-ին կմեկնի Իտալիա և պայմանագիր կկնքի «Սալերնիատանայի» հետ։
«Սալերնիատանան» 15 տուրից հետո Ա Սերիայում 12-րդն է:
Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Օչոան 11 մետրանոց է հետ մղել Լեհաստանի հետ խմբային փուլի խաղում (0:0):