Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում ինքնաթիռի օդաչուն ուղևորներին հայտնում է, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է աշխարհի 2022 թվականի առաջնությունը։
Ռիո դե Ժանեյրո թռչող ինքնաթիռի օդաչուն հայտնել է արգենտինացիների չեմպիոնության մասին, ինչից հետո անձնակազմի անդամներն ու ուղևորները սկսել են տոնել հաղթանակը։
Նշվում է, որ ինքնաթիռն Արգենտինայից մեկնել է Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղի առաջին կեսի ավարտին, դրա համար էլ, ուղևորներն անհամբեր սպասելիս են եղել խաղի վերջնական արդյունքին։
«Բարի գալուստ մեր 5902 չվերթ, մենք պլանավորում ենք վայրէջք կատարել Ռիո դե Ժանեյրոյում ժամը 17:10-ին։ Եվ ես ձեզ համար նորություն ունեմ․ մենք աշխարհի չեմպիոն ենք»,- ասել է կապիտանը։
Հրապարակվել է նաև մեկ այլ տեսանյութ, որը նկարահանվել է ուղևորներից մեկի կողմից՝ հայտարարության պահին։