Ավստրալիայի հավաքականի հարձակվող Ջեյսոն Կամինգսը պատմել է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողներ Կիլիան Մբապեն և Օլիվյե Ժիրուն հրաժարվել են փոխանակվել իր հետ մարզաշապիկներով։
«Ֆրանսիայի հետ խաղից հետո ես իսկապես փորձում էի ստանալ Մբապեի մարզաշապիկը, մոռացեք Ժիրուի մասին, ընտրել էի լավագույն խաղացողին՝ Մբապեին, և նա ասաց, որ հանդիպեմ իրեն հանդերձարանում։ Եվ այսպես, ես գնացի հանդերձարան, այնտեղ մի մարդ կար, որը պատասխանատու էր մարզաշապիկի համար, և ես նրան տվեցի իմ մարզաշապիկը, 10 րոպե անց նա դրանով դուրս եկավ ու ասաց․ «Ոչ, բացարձակ ոչ, նա չի ուզում փոխանակվել»։
Երբ վերադարձա իմ հանդերձարան ու տեսա Ժիրուին, խնդրեցի նրան․ «Ժիրու, խնդրում եմ, կարո՞ղ եմ վերցնել քո մարզաշապիկը, տղամա՛րդ։ Ես մեծ երկրպագու եմ, կարո՞ղ եմ վերցնել քո մարզաշապիկը»։ Իսկ նա ուղղակի անցավ կողքովս՝ ձևացնելով, թե երբեք անգլերեն չի խոսել։ Իսկ նա տասը տարի խաղացել է Պրեմիեր լիգայում։ Նա ուղղակի անցավ կողքովս»,- Կամինգսի խոսքերն է փոխանցում Goal-ը։