MLS-ը պատճառ ուներ նշելու Արգենտինայի հավաքականի հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ ԱԱ-2022-ի եզրափակչում, քանի որ «Ատլանտա Յունայթեդի» խաղացող Տիագո Ալմադան գավաթը բարձրացրեց գլխավերևում:
21-ամյա խաղացողը դարձավ MLS-ի առաջին ներկայացուցիչը, ով հաղթեց Աշխարհի գավաթը:
Նոյեմբերին Ալմադան հրավիրվեց Արգենտինայի հավաքական՝ փոխարինելով վնասվածք ստացած Խոակին Կորեային։ Ալմադան, ով փետրվարին «Վելես Սարսֆիլդից» միացավ «Ատլանտային», ճանաչվել է MLS-ի տարվա լավագույն նորեկ։
«Ատլանտայի» կիսապաշտպանն իր նորամուտը նշեց Աշխարհի առաջնությունում Լեհաստանի դեմ խմբային փուլի վերջին խաղում Ալմադան մրցաշարում խաղաց ընդհանուր առմամբ վեց րոպե և ստացավ Աշխարհի առաջնության իր մեդալը։