Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընթանում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Արգենտինացիներն իրենց երկու գոլը հեղինակեցին առաջին կեսում` աչքի ընկան Լիոնել Մեսսին և Անխել Դի Մարիան, իսկ ֆրանսիացիներն իրենցը՝ երկրորդ կեսում․ դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն։