Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Խաղի 80-րդ րոպեին արգենտինացիները խախտեցին կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Կիլիան Մբապեն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Ընդամենը մեկ րոպե անց Մբապեն տուգանայինի մատույցներում ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Հիշեցնենք՝ առաջին կեսի 23-րդ րոպեին, նախ Մեսսին էր 11-մետրանոցից դարձել գոլի հեղինակ, ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել էր իր թիմի երկրորդ գոլը։