Դեկտեմբերի 18-ին անցկացվում է ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև։
Ֆրանսիայի հավաքականի դարպասն այս խաղում պաշտպանում է Ուգո Լյորիսը։ Այս պահի դրությամբ Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով հաղթում է ֆրանսիացիներին։
«Տոտենհեմի» դարպասապահի համար այս հանդիպումը 20-րդն է Աշխարհի առաջնությունում։
Սա աշխարհի առաջնության նոր ռեկորդ է․ նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Մանուել Նոյերին։