«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ասել է, որ այժմ իր տրամադրության տակ գործնականում խաղացողներ չկան։
«Այս պահին մեր տրամադրության տակ կա չորս-հինգ խաղացող, և պետք է սպասել և տեսնել, թե երբ կվերադառնան մնացածը։ Մենք պարզապես խաղացողներ չունենք, քանի որ ֆուտբոլի մեծ գիտակները կազմել են այս օրացույցը, բայց մենք խաղ ունենք Լիվերպուլի դեմ: Շուտով մեզ կմիանան Անգլիայի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականների ֆուտբոլիստները։ Ալվարեսը կխաղա ԱԱ-2022-ի եզրափակչում, մի քանի օր կհանգստանա ու նույնպես կվերադառնա մեզ մոտ»,- ասել է Գվարդիոլան։