«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը կիսվել է ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա — Ֆրանսիա խաղի սպասելիքներով։
«Դա հիանալի եզրափակիչ է լինելու: Ես ցանկանում եմ, որ Արգենտինան հաղթի, քանի որ ես իսպանախոս եմ, ինչպես նաև Լեոյի պատճառով: Մենք գիտենք, որ ֆուտբոլը միշտ չէ, որ արդար է, բայց Մեսսին երկար ժամանակ պայքարել է, աշխատել և խաղացել է ամենաբարձր մակարդակով: Ես իսկապես գնահատում եմ դա: Եթե նույնիսկ Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն, միեւնույն է, նա կմնա աշխարհի լավագույն խաղացողը. Բայց ես հույս ունեմ, որ նա կհաղթի: Ես շատ ուրախ կլինեմ նրա համար»,- Մարկեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա — Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Լուսայլի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19:00-ին: