«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շաբաթներին ֆուտբոլիստը դիտարկում էր կարիերան ակումբում շարունակելու տարբերակը, կիսապաշտպանը որոշելէ հեռանալ թիմից
Կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը MLS-ի Ինտեր Մայամի ակումբն է։
34-ամյա Բուսկետսը կատալոնյան ակումբի սան է։ Նա ակումբային ֆուտբոլում հաղթել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է, բացառությամբ Եվրոպայի լիգայի։