Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեշը հայտարարել է, որ չի մեկնի Կատար 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին։
«Իմ միլիոնավոր հայրենակիցների նման, ես կվայելեմ աշխարհի առաջնության եզրափակիչը տանը: Ես ապրելու եմ այս ֆանտաստիկ պահը, ինչպես նախկինում, իմ ժողովրդի հետ միասին։ Մեր լավագույն խաղացողները կլինեն խաղադաշտում, իսկ մեր երկրպագուները՝ տրիբունաներում»,- թվիթերում գրել է Ալբերտո Ֆերնանդեշը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա է լինելու ԱԱ-2022-ի եզրափակիչին։
Ֆրանսիայի հավաքականը փլեյ-օֆֆի փուլում հաղթեց Լեհաստանի (3:1), Անգլիայի (2:1) և Մարոկկոյի (2:0) թիմերին:
Արգենտինացիներն ուժեղ են եղել Ավստրալիայից (2:1), Հոլանդիայից (2:2, 4:3 գր.) և Խորվաթիայից (3:0): Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է։
Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղը կսկսվի 19:00-ին: