Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մադրիդցիների հետ՝ չնայած այն հանգամանքին, որ կցանկանար ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Կողմերը լավատես են և առաջիկայում հանդիպում կանցկացնեն, որտեղ կարող են համաձայնեցնել համագործակցությունը շարունակելու պայմանները։
Ֆուտբոլիստն ավելի վաղ ասել էր, որ իրեն երջանիկ է զգում Մադրիդի «Ռեալում»:
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։