Բելգիական «Միլանի» պաշտպան Ալեքսիս Սալեմայքերսը կարծում է, որ իր թիմն ունակ է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն։ «Միլանը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
«Մենք հավատում ենք, պետք է հավատանք. Ամեն հաջորդ հանդիպումը պետք է վերապրենք որպես եզրափակիչ։ Իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կլինի»,- Սեյմեյքերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ա Սերիայի 16-րդ տուրի խաղում «Միլանը» հունվարի 4-ին կհանդիպի «Սալերնիտանայի» հետ: